Ամառային առաջադրանքներ – 2

a9a2ff26c063e361061ca3e48ea42845_w870_h390.jpg

Ինքներդ դարձեք ձեր լույսը

 

Երբ խավարի միջից երևում է քո լույսից մի փոքր մաս՝ երջանկություն է, իսկ երբ այդ լույսը դու ինքդ ես վաստակել՝ ավելի մեծ երջանկություն է: Կյանքն առանց նպատակների անիմաստ է, իսկ երբ դու ունես քո առջև դրված նպատակներ և ցանկանում ես իրագործել, շատ ցանկության և շատ ջանքերի շնորհիվ այն կկատարվի: Ջանքերի և ցանկության արդյունքը լույսն է, որը ինքդ ես վաստակել, հետևաբար ինքդ ես դարձել քո լույսը: Կյանքում եթե նպատակ չունենաս և չփորձես այն իրագործել, ուրեմն քո լույսը քոնը չի լինի: Իմ կարծիքով կյանքը նպատակների և նպատակների իրագործման աղբյուր է: Ինքնե՛րդ դարձեք ձեր լույսը:

 

 

Իմ առավոտը սկսվեց….

 

Իմ առավոտը սկսվեց շատ ու շատ երեխաների առավոտի նման: Առավոտյան արթնացա, լվացվեցի, նախաճաշեցի, մի քիչ հեռուստացույց դիտեցի: Հետո սկսեցի կատարել ամառային առաջադրանքներս: Մի քիչ աշխատեցի, հետո ճաշեցի: Տարբեր խաղեր խաղացի, թե՛ ուսուցողական, և թե՛ ժամանցային: Երեկոյան իջա բակ՝ ընկերներիս հետ խաղալու: Տարբեր խաղեր էինք խաղում՝ պահմտոցի, գնդակ, անուն գոռոցի: Շատ զվարճալի էր և ուրախ: Եկա տուն, ընթրեցի և գիրք կարդացի, կարդալուց քիչ հետո գնացի քնելու:

 

 

 

Ինչպիսի՞ երկրում կուզենայի ապրել

 

Յուրաքանչյուրս էլ ուզում ենք ապրել մեր պատկերացրած երկրում: Ես կցանկանայի ապրել գեղեցիկ, բնությամբ հարուստ, շրջապատը մաքուր երկրում: Այդ երկրում կցանկանայի, որ ապրեին իրար հարգող մարդիկ, նաև կցանկանայի, որ այդ երկրում ապրեին ճամփորդասեր, արկածասեր և խենթ մարդիկ: Ես ինձ այդ մթնոլորտում շատ ուրախ կզգամ: Ուրախ կլինեմ, երբ բոլորը ապրեն իրենց ցանկացած երկրում:

 

 

 

Ուսուցիչ, որ փոխեց մտքերս, կյանքս

 

Իմ բոլոր ուսուցիչներն էլ փոխել են և՛ մտքերս, և՛ կյանքս: Ոչ ոքին չեմ կարող առանձնացնել, երբ ինչ-որ սխալ ենք թույլ տվել, նրանք մեզ բացատրել, հասկացրել են, որ սխալ  ենք եղել: Իմ բոլոր ուսուցիչները փոխել են ինձ, դարձնելով էլ ավելի լավը, դարձնելով ընկերասեր, ուրախ և նպատակային: Կարծում եմ, լավ մթնոլորտում ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է դառնալ ընկերասեր, արկածասեր: Յուրաքանչյուր ուսուցիչ էլ կարևոր դեր ունի աշակերտի կյանքում:

 

 

 

Կյանքն առանց նպատակների անիմաստ է

 

Կյանքը հենց ինքնին նպատակ է: Առանց նպատակների կյանքը անիմաստ է: Մարդը պետք է նպատակասլաց լինի: Փորձի իրագործել իր նպատակները, շատ աշխատի, ջանք թափի, ցանկանա, որպեսզի կարողանա իրագործել: Երբ նպատակդ իրականանում է, երջանկանում ու ուրախանում ես, իսկ երբ իրականացման ճանապարհին բարդություններ են առաջանում կամ նպատակդ չի իրականանում, տխրում ես, հուսահատվում, բայց փոխարենը քո մեջ ուժ ես գտնում և չես կոտրվում, շարունակում ես փորձել միչև իրագործվի: Նպատակները մարդուն ուժեղ են դարձնում:

 

 

Երախտագիտությունը մարդկանց երջանիկ է դարձնում

 

Իմ կարծիքով երախտագիտությունը երջանկություն է: Մենք ամեն ինչի համար պետք է երախտապարտ լինենք Աստծուն: Ամեն գեղեցիկ պահ, իրադարձություն ծնվում է երախտագիտությունից:  Երախտագիտություը կախարդական բառ է, ամեն բան կարող է փոխվել ընդամենը մեկ բառի արտասանությունից: Շնորհակալություն բառը գեղեցիկ բառ է, ունի գեղեցիկ հնչողություն: Շնորհակալ լինել, նշանակում է երջանկանալ և երջանկացնել:

 

 

Գրի´ր փոքրիկ պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝ «Սուտ խոսողի տունը հրդեհվում է, ոչ ոք չի հավատում»:

 

Հեռավոր մի վայրում կա մի ցեղ: Ցեղին անվանում են ճշմարտախոսների և անկեղծների ցեղ: Նրանք բոլորը միմյանց հետ անկեղծ են, միմյանց չեն ստում, բայց նրանց մեջ կա մի կեղծավոր, ով մյուսներին ցանկացած հարցում ստում է: Ցեղի մյուս անդամները հասկանում են, որ նա ստում է, որոշում են դաժան չպատժել, թողնում են, որ իրենց հետ ապրի, բայց ոչ մի խոսքին չեն հավատում: Մի անգամ, ստախոսի անզգուշության պատճառով իր տունը այրվում է : Գնում է մյուսներին տեղեկացնում, խնդրում նրանց օգնությունը, իսկ մյուսները նրան չեն հավատում, այդ դեպքից հետո էլ նա մնում է նույն ստախոսն ու կեղծավորը:

About lira2006

Ողջույն! Բարի գալուստ սիրելի այցելու!!!
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment