Գրականության ստուգատես

Posted in Գրականություն 9 | Leave a comment

Հանդիպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ

Չորեքշաբթի օրը ՝ հունիսի 2-ին ունեցանք հրաշալի, բազմաբովանդակ ու հարցաշատ հանդիպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։ Ինձ համար շատ կարևոր էր նման աշխարհաքաղաքական դրության պայմաններում լինել նման հանդիպման մասնակից։ Ձեռք բերված տեղեկությունը իսկապես կարևոր ու նշանակալի էր ինձ համար։ Շնորհակալություն նման հանդիպման համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում.

Posted in Պարսկերեն, Uncategorized | Leave a comment

Մարզական կարողությունների ստուգատես

Image

Այսօր 9-րդ դասարանցիների հերթական խմբի մարզական կարողությունների ստուգատեսն էր: Իրականում, մինչ այս օրը, մենք պարզապես վախենում էին, և ինչքան օրերը մոտենում էին, այնքան ավելի տագնապալի էր թվում իրավիճակը: Հանուն արդարության պետք է նշեմ, որ ամեն ինչ սպասվածից ավելի լավ անցավ, անհանգստանալու կարիք էլ ամենևին էլ չկար: Առավոտյան կազմ ու պատրաստ բոլորս սպասում էինք, եկան մարզիչներն ու անցանք գործի: Կատարեցինք հեռացատկեր, վազեցինք մի քանի անգամ և տարբեր ուղղություններով, կատարեցինք «ժիմ»: Տրամադրությունը բարձր էր, մարզական վիճակը՝ նույնպես: Իրար ոգևորելով ու աջակցելով այս փոքրիկ փորձությունն էլ անցանք: Շա՜տ հավես էր, անգամ այդ հոգնած, շոգած վիճակը մեզ չխանգարեց լիարժեք ուրախանալ միմյանց գրանցած փոքրիկ հաջողություններով…

Image
Image
Posted in Նախագծեր և ճամփորդություններ | Leave a comment

Հանրապետության նախագահը. Իրավունք

Սահմանադրության 5-րդ գլուխը հանրապետության նախագահի մասին է:

Հոդված 123 – ը հանրապետության նախագահի կարգավիճակի և գործառույթների մասին է, որով էլ սահմանված է, որ. 

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հոդված 124 – ը հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի և նրան ներկայացվող պահանջների մասին է: Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ – ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Նախագահ հանդիսացող անձը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից:

Հոդված 133. Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:

 2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը

1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

3. Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:

Posted in Իրավունք | Leave a comment

Ճառագայթաակտիվություն. Առաջադրանքներ

Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան ի՞նչ փոխակերպումների արդյունք է։

Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան միջուկի ճեղքման արդյունք է:

Ի՞նչ փոխակերպումներ է տեղի ունենում ճառագայթակտիվ տրոհման պրոցեսում։

Ճառագայթաակտիվության երևույթի հայտնագործումից հետո պարզ դարձավ, որ ճառագայթաակտիվ տրոհման պրոցեսում զգալի քանակությամբ էներգիա է անջատվում:

Ի՞նչն է կոչվում կրիտիկական զանգված։

Կրիտիկական զանգված է կոչվում այն զանգվածը, որին գերազանցելու դեպքում ռադիոակտիվ նյութերը պայթում են:

Ի՞նչ է շղթայական ռեակցիան։

Շղթայական ռեակցիան այն ռեակցիան է, որի ժամանակ նյութերը շղթայաբար ազդում են միմյանց վրա:

Ի՞նչ է միջուկային ռեակտորը։

Այն սարքը, որտեղ տեղի է ունենում ուրանի միջուկների կառավարելի տրոհումը, անվանում են միջուկային ռեակտոր:

Ինչպե՞ս են կառավարում շղթայական ռեակցիան։

Շղթայական ռեակցիաները կառավարվում են հատուկ նյութի միջոցով:

Թվարկեք ատոմային էլեկտրակայանի հիմնական մասերը։

Ատոմային էլեկտրակայանը կազմված է ռեակտորից, շոգետուրբինից և էլեկտրական գեներատորից:

Ինչքա՞ն է Հայկական ատոմակայանի հզորությունը։

Հայկական ատոմակայանը, որ լրիվ հզորությամբ աշխատում է 1979 թվականից, ունի 440 ՄՎտ հզորություն և արտադրում է ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի 40 % – ը:

Posted in Ֆիզիկա 9 | Leave a comment

Ազգային ժողով. Իրավունք

Սահմանադրությունն ուսումնասիրելիս, հարկ եմ համարում անդրադառնալ նաև Ազգային Ժողովին: Հոդված 48 – ով ամրագրված է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:  Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրության 4 – րդ գլխից սկիզբ է առնում Ազգային Ժողովի մասին տեղեկատվությունն իր ողջ մանրամասնություններով:

Հոդված 88 – ը ներկայացնում է ԱԺ – ի կարգավիճակն ու գործառույթները:

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:

Հոդված 90 – ի առաջին կետով ամրագրված է, որ Ազգային Ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Հոդված 93 – ում ասվում է, որ Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 105.

1. Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:

Հոդված 106. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները

1. Ազգային ժողովն օրենքների նախագծերի, իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է մշտական հանձնաժողովներ: Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:

2. Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Posted in Իրավունք | Leave a comment

Ածխածին. Հետազոտական աշխատանք

Ածխածնի քիմիական նշանը C – ն է: Ատոմային թիվը 6 – ն է, ատոմային զանգվածը ` 12,011: Ածխածինը երկրորդ պարբերության 4 – րդ խմբի տարր է:  Ատոմի հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի դասավորվածությունն է 2s²p²։ Օքսիդացման կարևորագույն աստիճաններն են +2, +4, -4, վալենտականությունները՝ 4 և 2։

Ածխածին - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Այն մարդուն հայտնի է անտիկ ժամանակներից: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ածխածինն ազատ վիճակում տարածված է ալմաստի, գրաֆիտի, ածուխների ձևերով: Միացությունների ձևով այն գտնվում է նավթային կուտակումներում, օդում` ածխաթթվական գազի (CO2), իսկ Երկրի ընդերքում՝ կարբոնատների ձևով. կալցիումի կարբոնատը (CaCO3) առաջացնում է մարմարի, կավճի և կրաքարի կուտակումներ:

Մեծ քանակությամբ ածխածին են պարունակում բուսական ու կենդանական օրգանիզմները: Բույսերի համար ածխածնի հիմնական աղբյուրը ածխաթթվական գազն է, քանի որ բույսերն իրենց զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերն արևի ճառագայթների ազդեցությամբ սինթեզում են (այդ շարժընթացը կոչվում է լուսասինթեզ) ածխաթթվական գազից և ջրից, իսկ կենդանիներն ածխածինն ստանում են բույսերից` դրանցով սնվելով:

Գրաֆիտն ու ալմաստն ածխածնի բնական, իսկ կարբինը, պոլիկումուլենն ու ֆուլերենը արհեստական եղանակով ստացված տարաձևություններն են:

Գրաֆիտը մուգ մոխրագույն, անթափանց, շոշափելիս յուղոտ, մետաղական փայլով, դժվարահալ, մեծ ջերմա- և էլեկտրահաղորդականությամբ նյութ է: Գրաֆիտն ունի ատոմային բյուրեղացանց, որտեղ ածխածնի ատոմները դասավորված են զուգահեռ շերտերով: Շերտերի միջև կապը բավական թույլ է, այդ իսկ պատճառով գրաֆիտը հեշտությամբ շերտատվում է. մատիտով նկարելիս նրա թեփուկը պոկվում, մնում է թղթին: Այսինքն` մատիտ ունենալու համար մենք պարտական ենք գրաֆիտին: Գրաֆիտի խոշոր հանքավայրեր կան Ուկրաինայում, Ռուսաստանում (Ուրալ, Արևելյան Սիբիր), Չեխիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Մեքսիկայում: Գրաֆիտը կիրառվում է հրթիռաշինության, մետաղաձուլության, քիմիական մեքենաշինության մեջ, էլեկտրատեխնիկայում և միջուկային տեխնիկայում:

Կարբինը ստացվել է 1960 թ-ին Ռուսաստանում, ավելի ուշ հայտնաբերվել է բնության մեջ: Այն մուգ մոխրագույն, մանրաբյուրեղ փոշի է: Ունի գծային կառուցվածք, որտեղ ածխածնի ատոմները հաջորդականորեն միացած են միակի և եռակի կապերով: 

Պոլիկումուլենը ստացվել է 1969 թ-ին ` դարձյալ Ռուսաստանում: Այն մուգ դարչնագույն փոշի է: Ունի գծային կառուցվածք, որտեղ ածխածնի ատոմները միմյանց միացած են կրկնակի կապերով: Կարբինն ու պոլիկումուլենը կիսահաղորդիչ են և օժտված են լուսահաղորդականությամբ:

Ֆուլերենները (C60, C70, C76 և այլն) ստացվել են 1985 թ – ին ԱՄՆ-ում: C60 ֆուլերենի մոլեկուլը նման է ֆուտբոլի գնդակի: Ֆուլերեններն այդպես են կոչվել ի պատիվ ամերիկացի ճարտարապետ Ռ. Ֆուլերի, որն առաջինն է անգարները կառուցել այդ տիպի գմբեթների ձևով, որոնց մակերևույթները կազմված են զանազան հնգանկյուններից և վեցանկյուններից:

Ալմաստը բացառիկ կարծրության շնորհիվ, օգտագործվում են լեռնային ապարներում խորը անցքեր հորատելիս։ Ալմաստով հանդերձված հորատիչի հատուկ թագագլխիկները 10 անգամ մեծացնում են հորատման արագությունը։ Ալմաստե կտրիչներն ու շաղափները լայնորեն կիրառվում են կարծր համաձուլվածքներ, մետաղներ, ապակիներ, պլաստմասսաներ մշակելու համար։ Ալմաստից պատրաստում են բարակ մետաղալարեր (օրինակ՝ վոլֆրամի և պողպատի) ստանալու թելքակորզաններ։

Բժշկական նպատակների համար ածուխը պատրաստում են կոկոսի կեղևի այրմամբ։ Իսկ լաբորատոր անհրաժեշտությունների համար չայրվող խառնուրդներից զերծ ածուխ ստանում են շաքարի թերի այրումից։

Բնության մեջ ածխածնի շրջապտույտին մասնակցում են կենդանի օրգանիզմները: Ցամաքային և ջրային բույսերը լուսասինթեզի շնորհիվ կլանում են մթնոլորտում ու ջրային ավազանում պարունակվող ածխաթթվական գազը և սինթեզում ածխաջրեր: Կենդանիներն իրենց հերթին, սնվելով բույսերով, մասնակցում են ածխածնի շրջապտույտին: Տարիների ընթացքում ծովային բազմաթիվ կենդանիների դիակների կուտակումից առաջանում են կալցիումի կարբոնատից կազմված նստվածքներ:Իսկ ծովերում աճող կենդանի բուստերի շարքերը, որոնք նույնպես հիմնականում կազմված են կալցիումի կարբոնատից,  աստիճանաբար մահանալով, վերածվում են բուստային կղզիների: Ցամաքում կրաքարային մեծ կուտակումներն առաջացել են միլիոնավոր տարիների ընթացքում ծովային կենդանիների կմախքների քայքայումից: Այդ շարժընթացները երկար ժամանակով ածխածինը հանում են շրջապտույտից, և այդպիսի «դանդաղաշարժ» ածխածնի պաշարները շատ անգամ գերազանցում են մթնոլորտում և բնական ջրերում պարունակվող ածխածնի (CO2 – ի ձևով) քանակը: Մահացած կենդանի օրգանիզմների կուտակումները ժամանակի ընթացքում առաջացնում են տորֆ, ածուխներ, նավթ, հումուս: Վերջիններս նույնպես ածխածնի դանդաղ շարժվող ձևերն են: Բույսերը, կենդանիներն ու մարդիկ արտաշնչում են CO2  (միայն մարդիկ 1 տարվա ընթացքում արտաշնչում են 1 մլրդ տոննա CO2): Հողում և ջրում միկրոօրգանիզմների ազդեցությամբ օրգանական նյութերի քայքայման հետևանքով նույնպես առաջանում է CO(9): Ընդ որում ՝ հողի մակերևույթին մոտ CO2 – ի քանակն ավելի մեծ է, քան մթնոլորտի վերին շերտերում: Մթնոլորտը CO2 – ով հարստանում է նաև ածուխների, նավթի, բենզինի, փայտի այրման հետևանքով: Տարեցտարի մեծանում է մարդու տնտեսական գործունեության հետևանքով անջատված CO2 – ի քանակը (10), որը, դառնալով ջերմոցային էֆեկտի պատճառ, սպառնում է Երկրագնդի կլիմայի տաքացմանը: Բնական ջրերում լուծված CO2-ի քանակը նույնպես ավելանում է, որը մասամբ դանդաղեցնում է նրա կուտակումը մթնոլորտում:

Գիտնականները սինթետիկ ճանապարհով ստացել են բազմաթիվ ածխածնային միացություններ, որոնք բնության մեջ ընդհանրապես չեն հանդիպում: Ածխածինը ոչ մետաղ է. քիմիապես ակտիվ է միայն բարձր ջերմաստիճաններում, ընդ որում ՝ «ամորֆ» ածխածին – գրաֆիտ – ալմաստ շարքում քիմիական ակտիվությունն աստիճանաբար նվազում է: Ածխածինը, միանալով ջրածնին, առաջացնում է ածխաջրածիններ, որոնք կազմում են օրգանական քիմիայի հիմքը: Ածխածինը կարող է միաժամանակ միանալ ջրածնի և թթվածնի հետ ՝ առաջացնելով օրգանիզմների համար անհրաժեշտ ածխաջրեր:

Ածխածինը չի լուծվում օրգանական և անօրգանական լուծիչներում, լուծվում է մետաղներում (երկաթ, կոբալտ և այլն)։ Ածխածինը ոչ մետաղ է, քիմիապես ակտիվ է միայն բարձր ջերմաստիճաններում, ընդ որում «ամորֆ» ածխածինը, գրաֆիտ, ալմաստ շարքում ածխածնի քիմիական ակտիվությունը փոքրանում է։ Լավ վերականգնիչ է։ Միացություններում քառարժեք է, երբեմն նաև երկարժեք, հազվադեպ՝ եռարժեք։ Խիտ հիմքերը և թթուներն անգամ տաքացնելիս չեն ազդում ածխածնիի վրա։ Ածխածինը այրվում է օդում՝ առաջացնելով ածխածնի օքսիդներ՝ CO և CO2։ Միանում է  հալոգենների հետ ՝ առաջացնելով միացությունների շարք, որոնք ածխաջրածինների հալոգենածանցյալներն են։

Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48 %-ը։ Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18 % ածխածին, բնափայտում՝ 50 %, տորֆում՝ 62 %, բնական այրվող գազերում՝ 75 %, այրվող թերթաքարերում՝ 78 %, քարածխում և գորշ ածխում՝ 80 %, նավթում՝ 85 %, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96 %։

Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում։ +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների և հանքանյութերի (կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ։ Ածխաթթու գազը՝ CO2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046 %-ը)։ Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում։ Աստղերի, մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր։

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում: 

Օրգանական նյութեր են. 

Ճարպերը՝ կենդանական և բուսական

Ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են

Գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները

Մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները

Բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը

Ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը

Էթիլ սպիրտը

Ացետոնը

Բույսերի կողմից ֆոտոսինթեզի գործընթացը կարգավորող քլորոֆիլը, որն ունի շատ բարդ կառուցվածք.  

Արյան մեջ պարունակվող հեմոգլոբինը, որը ևս ունի շատ բարդ կառուցվածք

Հատիկավորներում պարունակվող օսլան

Բույսերի հիմքը հանդիսացող բջջանյութը

Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝ պլաստմասսաները:

Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը: Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են: Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում: 

Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:  Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   

Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։

Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:

Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:

«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:  

Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում: Օրինակ ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին ՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg
Posted in Քիմիա 9 | Leave a comment

Ալպիական մանուշակ. Ակսել Բակունց

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյանը) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիս քաղաքում: Մանկության տարիները անցել են զարհուրելի չքավորության մեջ: Հայրը եղել է հանդապահ…


Նովելում Բակունցը նկարագրել է Հայաստանի պատմությունը, բնությունը, նրա մարդկանց ու արվեստը: Նկարագրել է լեռնային Հայաստանի պատկերները՝ ավերակ բերդերով, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ: Հայաստանի բնության գեղեցիկ հատվածներից մեկն է Բակունցի նկարագրած Կաքավաբերդը՝ ամպերին հասնող լեռներով և դրանց մեջ գտնվող միակ ծաղկով, որն է ալպիական մանուշակը: Այդ լեռներին հյուր են գալիս մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը: Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր: Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝ սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Նկարիչը շտապ նկարում է կնոջը և մտաբերում, որ նման մի կնոջ տեսել է հեռվում՝ ծովափին: Նրանք նման են արտաքինով, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ նստած օջախի առաջ, խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը…
Եկվորները թեյ են խմում ու հեռանում, բայց դրաման շարունակվում է: Խանդը կայծակի պես փայլատակում է մռայլ հնձվորի սրտում, ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջնում է կնոջ թիկունքին: Կինն, առանց աղաղակի, ցավից գալարվում է…

Նովելը կյանքի մասին էր: Այն կյանքի, որը լի է գաղտնիքներով, այն գաղտնիքների, որոնց մեջ ամենամեծ գեղեցկությունն է թաքնված: Նովելում արտացոլված բնության տեսարաններն այնքան պատկերավոր էին, որ հագենալ չէր լինում, ամեն ինչ աչքիդ առաջ էր գալիս, այդ գեղեցկությունը, այդ պարզությունն ու շքեղությունը… Բակունցը հոգսաշատ կնոջը համեմատում էր Ալպիական մանուշակի հետ, նմանեցնում իրար միմյանց հնազանդությամբ, պարզությամբ ու գեղեցկությամբ: Կնոջ ամուսնու արարքն ուներ իր արդարացումները: Տպավորություն էր, թե հենց կնոջը թաքցնելու նպատակով էլ գնացել էին հեռուներում ապրելու: Հետաքրքրությունը նաև նրանում է, որ Բակունցը անգամ հոգսաշատ լինելն է գեղեցիկ ներկայացնում, գեղեցկության դրսևորում համարում, ինչին, իհարկե, չեմ կարող չհամաձայնել: Նովելն իսկապես շատ սիրուն էր, հագեցած ու անկեղծ:

Posted in Գրականություն 9 | Leave a comment

Время нам дано временно…

Время никогда не останавливается: всегда летит, летит мгновенно, и мы либо пытаемся догнать её, либо топаем в одном и том же месте. Вы никогда не сможете вернуть упущенное время и возможности. Время дано нам временно, оно не вечно и не собирается ждать нас. Как говорится, время – золото. Время дано нам чтбоы жить. Её нужно использовать правильно, разумно и целенаправленно, потому что это жизнь, которая постоянно течет. Время не бесконечно и в один день закончится, и ты останешься с тем, что успел сделать за это время. Всегда будьте благодарны за время, которое у вас есть, многие люди мечтают вернуть время назад и жить по-прежнему … счастливо и мирно.

Posted in Русский язык | Leave a comment

Ավետիք Իսահակյան և Նահապետ Քուչակ

Հայրենը հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկն է։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ 

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Իսահակյանը բանաստեղծության մեջ իր սիրո մասին էր պատմում, իր սևաչյա սիրո մասին: Խոսում էր իր արդեն իսկ կոտրված սրտի մասին, ասում, որ այլևս չի հավատալու, անկարող է:

Սի՛րտըս երկինք է

— Սի՛րտըս երկինք է…
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ —
Գահ ունի այնտեղ:

— Սի՛րտըս երկինք է…
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին —
Ամայի սրտին…
— Սիրտըս երկինք է…

Բանաստեղծությունը անհունություն էր արտահայտում: Անհունության խորհրդանիշն էլ երկինքն է: Երկինքը լի է, լի մեր ամենաթանկով ու ամենասիրելիով, ով էլ մեզ կյանք է տալիս:

Աչերդ է ի ծով նըման,
որ ի Մըսրայ դուռն է կանգներ.
Վարսերդ ի յալի նըման,
որ քամին կ’անէ տարուբեր.
Քան զուռ ես ի վեր վազեր,
քան զկարմիր խընծոր բոլորեր.
Պայծառ ես քան ըզքաֆուր վա´րդ,
որ հոտով զաշխարհս է լըցեր:

Քուչակի հայրեններից է: Սիրունագույն հայրեն, որտեղ. թերևս, ամենանկատելին գեղեցկության արտացոլումն է. ծովի նման աչեր, քամուց տարուբերվող վարսեր, վարդից պայծառ ու անուշաբույր: Հայրենը գեղեցիկի դրսևորոումն է, նկարագրումն ու էությունը:

Posted in Գրականություն 9 | Leave a comment