Ամառային ընթերցանություն

default.jpg

Մինչ հուլիս ամսվա ավարտը կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» ստեղծագործությունը: Այն շատ հետաքրքիր էր, զվարճալի: Ինձ անչափ դուր եկավ Պիպին: Նա արկածասեր էր և յուրահատուկ: Գիրքն ընթերցելուց, ամեն վայրկյանը պատկերում էի մտքումս: Սիրեցի Պիպիին: Պիպիի, Անիկայի և Թոմիի արկածները հետաքրքիր էր: Զարմանալի է, ոչ բոլոր երեխաներն են այդպիսին, Պիպիի աշխարհայացքը այլ էր: Զվարճալի և նաև փոքր ինչ վախենալու էր Պիպիի և ցլի մենամարտը: Շնորհակալություն Աստրիդ Լինդգրենին և նրա դստերը:

thumb-21.jpg

Հետաքրքիր տեղեկություն

Գրքի գաղափարը ծնվել է Աստրիդ Լինդգրենի դստեր՝ Կարինի շնորհիվ: 1941 թ. Կարինը հիվանդանում է թոքերի բորբոքումով և խնդրում մորը իրեն հեքիաթներ պատմել, իսկ մի օր էլ պատվիրում է պատել Պիպիի մասին, որը շվեդերեն նշանակում է գիժ ու քմահաճ երեխա: Այսպես ծնվում է Պիպիի կերպարը: Մինչև 1944 թ. Լինդգրենը հեքիաթները գրի չէր առնում, այլ պարզապես պատմում էր իր դստերը, սակայն դրանք որոշում է թղթին հանձնել, երբ ոտքի կոտրվածքի պատճառով երկար ժամանակ գամված է լինում անկողնուն:  Գիրքը թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով և բազմիցս էկրանավորվել:

 

 

About lira2006

Ողջույն! Բարի գալուստ սիրելի այցելու!!!
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment