Երևան 2800. Իրականության հետքերով

«Երևան 2800» նախագծով մենք գնացինք իրականության հետքերով դեպի Կիլիկիա և Նորագյուղ։ Մեր ճամփորդական խումբն էր, ընկեր Գոհարը ՝ մեր կազմակերպիչը, ընկեր Անին ՝ լուսանկարչուհի և 9-րդ դասարանցիներ Եվան և Տիգրանը, նրանք նույնպես լուսանկարում էին։ Մինչ ճամփորդական օրը մենք փորձեցինք տեղեկություններ գտնել, բայց համացանցում ոչինչ չկար տվյալ վայրերի մասին։ Յուրաքանչյուրը ուներ իր խոսքը, հարցերը։ Ճամփորդական օրն էր, վերհիշեցինք հարցերը և ճանապարհ ընկանք։ Քայլարշավով հասանք ավտոկայանի մոտ, հոգեբան ընկեր Լիլիթ այդտեղից միացավ մեզ և շարունակեցինք ճանապարհը։ Հասանք Նորագյուղ։ Այնտեղ կային շատ ու շատ գրեթե կիսաքանդ բնակարաններ, կոտրված ապակիներով մի տուն կար, որտեղ բնակվող տիկնոջից հարցազրույց վերցրեցինք։ Նորագյուղում շները շատ էին/են։ Հարթ ճանապարհները Նորագյուղում շատ քիչ էին, հիմնականում բարձրունքներ էին։ Նորագյուղի մի բլրային տարածքում հասցրեցինք տաք թեյ ըմպել, որը մեզ համար ընկեր Լիլիթն էր բերել։ Ժամանակն էր Կիլիկիա գնալու։ Կիլիկիայում հիմնականում նորմալ վիճակում գտնվող առանձնատներ էին։ Կիլիկիայում շատ չմնացինք, որովհետև քիչ հեռու ճանապարհը փակ էր։ Նորագյուղի բնակիչները բողոքում էին և տեսնելով նրանց բնակավայրը, կարող ենք վստահ ասել, որ նրանց բողոքները տեղին են։ Ավտոկայանի ճանապարհին, մենք Ծովակալ Իսակովի արձանի մոտ գնացինք, արտասանեցինք, զբոսնեցինք։ Ճամփորդական օրը շատ լավ անցավ։

About lira2006

Ողջույն! Բարի գալուստ սիրելի այցելու!!!
This entry was posted in Ճամփորդություններ, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment