Նախագծային աշխատանք

Գոյություն ունի մարդու ծագման աստվածաբանական ուսմունքը և մի շարք գիտական տեսություններ՝ մարդու էվոլուցիոն զարգացման մասին։ Չարլզ Դավինի էվոլուցիոն տեսության համաձայն մարդիկ առաջացել են մարդանման կապիկներից, բայց մինչ օրս էլ հայտնի չէ, թե որ տեսակի կապիկներից են առաջացել մարդիկ և առաջացման մեխանիզմները։ Եվ մինչև օրս ինչքան էլ որ գիտությունը զարգացել է, միևնույնն է չկա այն հարցի պատասխանը, թե որտեղից են առաջացել կապիկները, և առհասարակ կյանքը մեր մոլորակի վրա։ Եվ քանի դեռ գիտությունները զբաղված են նորանոր փաստեր կուտակելով և դրանց շուրջը բանավիճելով, քրիստոնեական փիլիսոփայության մեջ առաջացել է մի ուղղություն,որը ձգտում է միմյանց հետ համաձայնեցնել մարդու ծագման վերաբերյալԱստվածաշնչի դրույթները եւ գիտությունների տվյալները: Այդ նպատակով Վատիկանում ստեղծվել է Սուրբ Թոմասի անվան Պապական Ակադեմիան, որի անդամներ են բազմաթիվ խոշոր գիտնականներ։ Նրանք ասում են, որ Աստվածաշունչը պետք է հասկանալ ոչ թե ուղղակի, այլ փոխաբերական իմաստով, որովհետեւ Աստծո խոսքը մարդն ի վիճակի է հասկանալու իր մտավոր զարգացման աստիճանի համեմատ, այնպես, ինչպես փոքր երեխան է հասկանում մեծահասակի խոսքը:

Տարբեր ժողովուրդների առասպելներում պատմվում է, թե ինչպես է մարդը ստեղծվել կենդանիներից: Օրինակ, Հարավային Ամերիկայի որոշ հնդկացիական ցեղերում կար այսպիսի պատկերացում. մի ժամանակ ապրել են մարդ-կենդանիներ, որոնցից էլ հետո ստեղծվել են մարդիկ, կենդանիները և թռչունները: Թուրքերի համար մարդկությունն առաջացել է սև լեռան վրա։ Մի քարանձավում մարդու մարմին հիշեցնող փոս է առաջացել, անձրևի շիթերը կավ են բերել-լցրել դրա մեջ։ Կավը, որ տաքանում էր արևից, մնացել է ինն ամիս։ Իսկ ինն ամիս հետո քարանձավից դուրս է եկել առաջին մարդը՝ Հայ-Աթամը, ում համարում էին լուսնի հայրը։ Հետաքրքիր առասպելներ են ստեղծել  չուկչիները: Նրանք հավատում էին ,որ մարդիկ ստեղծվել են փոշուց: Տունգուսները կարծում էին, որ առաջին մարդիկ առաջացել են կախարդական մեծ ձեռնոցից: Պապուասները հավատում էին, որ մարդիկ ծագել են կենդանիներից: Հնդկացիական ցեղերից մեկը պահպանում էր ավանդություն այն մասին, որ առաջին մարդիկ դուրս են եկել ձվից, որն ածել է զարմանահրաշ թռչունը: Չինաստանում ավանդություն է պահպանվում մարդկության նախամայր Նյույվա աստվածուհու մասին: Նյույվան կեսով չափ կին էր, կիսով չափ` օձ կամ վիշապ: Համաձայն հին առասպելի, Նյույվան ծնում էր մարդկանց որպես անձև և անօրգան զանգված: Առասպելական հերոսները օգնում էին նրան պատրաստել մարդկանց, ստեղծելով մարդկանց օրգաները, Շանպյանը՝ աչքերը և ականջները, Սանլինը՝ ձեռքերը: Այդ առասպելի ավելի ուշ տարբերակում Նյույվան ծեփում էր մարդկանց կավից: Նա կավի զանգվածի մեջ պարան էր իջեցնում, հետո դուրս էր քաշում այն, նրան կպած կավի գնդիկներով: Հողի վրա ընկած գնդիկներից դուրս էին գալիս մարդիկ, որոնք սկիզբ տվեցին աղքատ տոհմերին: Նշանավոր և հարուստ տոհմերը ծագեցին այն մարդկանցից, որոնց իր ձեռքերով ծեփել էր Նյույվան:

Մոնղոլները. Մարդն արարվել է Աստծո կողմից, ով հողի մեջ մարդու ձևի փոս է փորել։ Հետո փոթորիկ է արել, ու կավը ջրի հեղեղի հետ լցրել է փոսը։ Անձրևը դադարել է, խոնավությունը չորացել և մարդը, կարկանդակի պես դուրս է եկել փոսից։

 

Իմ կարծիքը՝ յուրաքանչյուրն էլ ունի իր տեսակետը, կարծիքը և դրանց հիմնավորումները, ինձ դուր եկավ նաև զարմացրեց Տունգուսների կարծիքը, հետաքրքիր էր:

Աղբյուրները՝ http://barxudaryangor.blogspot.am/2016/09/blog-post_26.html

http://newarta.blogspot.am/2012/05/blog-post_7585.html

 

Հեղինակներ՝ Անահիտ Մկրտչյան, Լիրա Խաչատրյան-Միջին դպրոց, 6-4 դասարան

About lira2006

Ողջույն! Բարի գալուստ սիրելի այցելու!!!
This entry was posted in Պատմություն, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment