Կոմիտաս. Գրականություն

Հարցեր և առաջադրանքներ

Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

«Կոմիտաս» կայքէջում ընթերցեցի տարբեր հոդվածներ, որոնցից կնշեմ ամենաուշագրավը թերևս ինձ համար ՝ Կոմիտասի երգչախմբի` 1908 թվականի համերգը Երևանում: Հոդվածում տեղ գտած տեղեկությունների որոշ մասը ինձ հայտնի էր, որոշը ՝ ոչ: Տեղեկացա, որ Կոմիտասը հավաքագրել ու սկսել է ղեկավարել Գևորգյան ճեմարանի սաներից բաղկացած բազմաձայն երգչախումբը: Ինձ համար հատկապես տպավորիչ էր Կոմիտասի անցկացրած համերգների ձևաչափը, որն իրենից ներկայացնում էր համերգի սկզբում դասախոսություն Կոմիտասի կողմից հայ ժողովրդական երաժշտության մասին, ապա երգչախումբը Կոմիտասի երաժշտավարությամբ կատարում էր նրա կողմից պատմական Հայաստանի տարբեր շրջաններում հավաքագրած ժողովրդական երգերը: Համերգին առանձին երգերի կատարումներով հանդես էր գալիս նաև ինքը՝ Կոմիտասը:

Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի,  Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը՝ ըստ այդմ ներկացնելով քո ճանաչած Կոմիտասին:

Ավետիք Իսահակյանի և Աղավնի Մեսրոպյանի հուշերը, իսկապես պատկերավոր կերպով ներկայացնում էին նրանց ՝ Կոմիտասի հետ ունեցած հանդիպումները: Որոշ չափով տեղեկացված լինելով Կոմիտասի և իր գործունեության մասին, բնական էր, որ նույնքան հետաքրքիր անձնավորություն է եղել, հետաքրքիր էր, որ Կոմիտասը կարողանում էր մի քանի խոսք փոխանակելով, առանց կատարումներ լսելու, որոշել ձայնի տեսակը, թեև այդ ամենը բացարձակապես զարմանք չի առաջացնում:

Կարդա Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրիր և անգիր սովորիր քեզ հատկապես դուր եկած բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը:

Ծաղին ու շաղի

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Երկնի կայծեր

Երկնի կայծեր բյուրափառ՝

Հրո հովեն ցիրուցան,

Գիշեր-երկիր հյուրաբար՝

Լուսո ծովեն կաթեցան՝

Աչքին սոսուն,

Մտքին խոսուն։

Գրիր շարադրություն կոմիտասյան հետևյալ տողերը որպես վերնագիր ընտրելով՝ «Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ», «Հով-սեր», «Հոգիս թիթեռ», «Գարուն սեր»: Ցանկության դեպքում վերնագիրը կարող ես դու ընտրել:

«Հոգիս թիթեռ»

Թիթեռի թռիչքը անսահման է, հոգու թռիչքը ՝ ևս: Մարդկային հոգին միշտ թռչում է: Վստահ եմ, զգացել եք, թե ուրախանալիս ինչպիսի տարօրինակ և հրաշալի զգացողություն եք ունենում, ինձ համար այդ ամենն ունի իր անվանումը ՝ հոգու թռիչք կամ կոմիտասյան տողերով ասած ՝ հոգիս թիթեռ: Բայց նաև պատահում է, երբ հոգին պարզապես չի կարողանում դառնալ թիթեռ և թռչել, ինչ – որ բան խանգարում է: Հոգուն անհրաժեշտ լինում ժամանակ, վերականգնվելու, լիցքավորվելու և նորից թևախելու համար: Հոգու թռիչքը այն է, ինչը պետք է զգալ, գեթ մեկ անգամ:

About lira2006

Ողջույն! Բարի գալուստ սիրելի այցելու!!!
This entry was posted in Գրականություն 9. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s