Գնահատումը կրթահամալիրում…

Կրթահամալիրում գնահատման կարգը մեզ դուր է գալիս, բայց այնուամենայնիվ կցանկանայինք որոշ բաներ փոխել։ Նախ և առաջ, կարծում ենք, մյուս դպրոցների պես, ստուգողական աշխատանքի հիման վրա գնահատելը սխալ է, պետք է գնահատել ինչպես մեզ մոտ, գիտելիքի և ըստ կրթահամալիրի կանոնադրության՝ բլոգների հիման վրա։ Նաև կարծում ենք, որ պետք չէ գնահատել ամեն դասի ընթացքում, պետք է գնահատել ամսական, կիսամյակային և տարեկան, որպեսզի ճիշտ լինի։ Ճիշտ չի լինի մտածել գնահատման կարգը հանելու մասին, որովհետև այդպես ամեն ինչ շատ խառը և անկազմակերպ կլինի: Առանց գնահատման կարգի սովորողները չեն կարողանա ձգտել ավելի լավին հասնելու համար։ Գնահատելու համար կարելի է կարճ հարցումներ կազմակերպել, որոնց օգնությամբ կարելի է իմանալ սովորողն ինչ է արել այդ ամսվա ընթացքում։ Հարցումները կարելի է կատարել բանավոր, իսկ ամփոփիչ աշխատանքը տեսնելու համար՝ գրավոր։ Գնահատման ժամանակ պետք է նաև հաշվի առնել սովորողի կարծիքը, գուցե նա ուզում է փոխե՞լ իր գնահատականը լրացուցիչ աշխատանքների շնորհիվ…

About lira2006

Ողջույն! Բարի գալուստ սիրելի այցելու!!!
This entry was posted in Մայրենի 2018/19, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment