Գրականություն 

Կարդում ենք Կոմիտաս
Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից 

  1. Ի՞նչ է ասում Իսահակյանը

Ա. Հայ ազգային երգի մասին

 Նա ո՛չ օպերաներ է գրել,ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ էկատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկականերաժշտությունը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Բ. Կոմիտասի մասին

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինքնրան Գևորգյան ճեմարանում. տարիներապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայգյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ),ուր նա  երգեր  էր  հավաքում:  Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում.  բայց այս ամենը թվում  է  ինձ  ո՛չ  իրական:  Կոմիտասը  ինձ համար  հիմա  լեգենդ է,  հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

  1. Բացատրի՛ր բառերը՝անսպառ – չվերջացող, փառապանծ – պարծանքի արժանի , անաղարտ – չաղավաղված, անխոնջ – չհոգնող, ակունք – այն տեղը, որից սկիզբ է առնում գետը, սկիզբ գեղջուկ – գյուղացի, ցասում – բարկություն:

Տնային աշխատանք

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ:

Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։

Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:

Իմ կարծիքով ուսուցիչը առաջին հերթին պետք է սովորեցնի սովորելու բանաձևը: Այնուհետև առաջադրանքներ հանձնարարի, յուրացրածը ամրապնդելու համար: Ուսուցիչը պետք է սովորեցնի ժպտալ, ուժեղ լինել, պայքարել, նպատակասլաց լինել: Ուսուցիչը առաջին հերթին պետք է կյանքի դասեր տա, հետո նոր սովորեցնի տարրական բաները: Բոլորի համար ուսուցիչ բառը նշանակում է դպրոցում, համալսարանում դասեր հանձնարարող, բայց ինձ համար ուսուցիչ բառը ավելի խորը իմաստ ունի: Ինձ համար ուսուցիչը նա է, ով կարող է կյանքի ճիշտ պահին ճիշտ դասեր տալ: Ես իմ բոլոր ուսուցիչներից լավ բաներ եմ սովորում, գիտելիքներս եմ հարստացնում: Կյանքի հիմքերից մեկը կրթությունն է, կրթիր, կրթվիր:

About lira2006

Ողջույն! Բարի գալուստ սիրելի այցելու!!!
This entry was posted in Մայրենի 2018/19, Uncategorized. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s