Ճամբար 2017

Ճամբարային լուսանկարներն ու ջոկատի մի քանի անդամների ամփոփումները դիտե՛ք այս հղումով։

https://apoghosyan.wordpress.com/2017/06/09/%D5%B3%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D6%82%D5%B4/

 

 

Ճամբարային ռադիոթողարկման պատասխանատուն մեր ջոկատն է, ունկնդրե՛ք հղումով։

https://apoghosyan.wordpress.com/2017/06/09/%D5%A1%D6%80%D6%87%D5%B4%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B8/

 

 

Ճամբար, օր 10-րդ, ճամբարի ամփոփում, 10-րդ օրվա լուսաբանում

Ճամբարային տասերորդ օրը շատ գույնզգույն և ուրախ անցավ։ Մեր ջոկատի երեք աղջիկներով միացանք ընկեր Զառայի՝ «Ստեղծագործ-ստեղծարարների»-ի ջոկատին և գնացինք Գեղարվեստի կրտսեր դպրոց, մի խումբը խողովակահորեր էր ներկում,իսկ մյուս խումբը ծաղիկներ էր տնկում։ Գեղարվեստի դպրոցից վերադառնալիս պաղպաղակ համտեսեցինք Յուրի Բախշյանի անվան այգում, միասին ճոճորվում էինք, զրուցում։ Վերադարձանք Արևմտյան դպրոց, օրվա ռադիոթողարկման պատասխանատուն մեր ջոկատն էր և մեր ջոկատի աղջիկներից երկուսով գնացինք ճամբարականներից հարցազրույց վերցնելու, շատ բովանդակալից պատասխաններ ստացանք։ Այս ամենից հետո գնացինք դարձյալ Յուրի Բախշյանի այգի՝ պաղպաղակ համտեսելու։ Համտեսեցինք, վերադարձանք դպրոց, որից հետո գնացինք երկարօրյա, իսկ երկարօրյայի ընթացքում գնացինք Մեդիաուրբաթի։ Մեդիաուրբաթը դարձյալ հավես էր, ուրախ։ Կցանկանայի մի փոքր խոսել ճամբարի մասին։ Մեր ամառային ճամբարը շատ հավես անցավ, տարբեր գործունեություններ իրականացրեցինք, դպրոցի տարածքը ազատեցինք աղբից։ Ես ոչինչ չէի փոխի հաջորդ ամառային ճամբարում, քանի որ մեր օրերը ճամբարում հագեցած են և գունագեղ։ Կառաջարկեի, որ ճամբարի ընթացքում ավելի շատ լինեին ճամփորդությունները։ Ես մեծ հաճույքով եմ մասնակցում ճամբարներին։

Ճամբարային իններորդ օրը Արևմուտքում

Ճամբարային իններորդ օրը շատ լավ անցավ, Արևմուտքի երգի սրահում տեղի ունեցավ գեղեցիկ և յուրահատուկ համերգ, նվագեցինք լրացուցիչ կրթության սաները։ Ես համերգի ժամանակ նվագեցի Սեդայի երգը «Ինչու է աղմկում գետը» կինոֆիլմից երգ-նվագը։ Բոլորը շատ լավ նվագեցին։ Համերգի ավարտից փոքր ինչ հետո ես մնացի իմ երգի սրահում, որպեսզի դաշնամուր պարապեմ։ Ես մնացի դաշնամուրիս պարապմունքին, իսկ ջոկատի մյուս անդամները գնացին խանութ՝ գնելու մրգային աղցանի համար մրգեր և պաղպաղակ։ Ես էլ միացա մեր ջոկատին և սկսեցինք միասին պատրաստել ամառային աղցանը՝ պաղպաղակով։ Պատրաստեցինք, համտեսեցինք, իսկ հետո գնացինք դասարան օրվա լուսաբանում գրելու, որից հետո էլ գնացինք երկարօրյա, շարունակելու ճամբարային առօրյան։

Ճամբարի ութերորդ օրը

Ճամբարային ութերորդ օրը արևմուտքի <<Թարգմանչասերներ>>-ի մոտ անցավ շատ ուրախ և զվարճալի: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք երկրորդ դասարանցիների մոտ՝ իրականացնելու <<Սովորող-սովորեցնող>>նախագիծը: Նրանց հետ անգլերենից հայերեն բանաստեղծություններ թարգմանեցինք: Այդ ընթացքում մի խումբ հինգերորդ դասարանցիներով գնացինք երգի սրահ և պատրաստվեցինք <<Ռեզոնանս>> երաժշտական փառատոնին: Հետո գնացինք բակ, մի մասը լող էր անում, իսկ մյուս մասը անգլերեն հետաքրքիր լոտո էր խաղում: Ճամբարի ութերերոդ օրվա ընթացքում պղպջակներ էինք փչում, շա՜՜՜տ հետաքրքիր էր, զվարճալի, յուրահատուկ։ Ճամբարային օրվա կեսը շարունակեցինք երկարօրյայում, որտեղ ևս անցկացրեցինք ուրախ ժամանակ։

Ճամբարային յոթերորդ օրվա կեսը անցկացրեցինք ընկեր Աննայի հետ։ Շատ հետաքրքիր օր էր, անասելի վառ տպավորություններով անցավ ճամբարի յոթերորդ օրը։ Գնացինք երկրորդ դասարան իրականցնելու «Սովորող-սովորեցնող» նախագիծը։ Ամենասկզբում միասին հիշեցինք մարմնի մասերը, անգլերեն երգ երգեցինք, ընթացքում վերհիշելով մարմնի մասերը։ Երգը երգելուց հետո, սովորողներին հարցրեցինք, թե երգը երգելիս ի՞նչ մարմնի մասեր լսեցին։ Քիչ հետո անգլերեն զվարճալի խաղեր խաղացինք, շատ հավես էր, ոգևորված էինք, ակտիվ, ուրախ։ Մենք՝ ավագներս, սիրով օգնում էինք կրտսերներին։ Այս ամենից հետո իջանք բակ, մի մասը լողում էր, մյուս մասը անգլերեն լոտո էր խաղում։ Ես լոտո խաղացողների խմբում էի։ Անգլերեն լոտոն շատ ուսուցողական էր, որը խաղացողների հիշողությունն էր զարգացնում։ Լոտո խաղալուց հետո բակում քայլեցինք, զրուցեցինք, որից հետո շտապեցինք երկարօրյա, որտեղ ևս պահպանված էր ճամբարային ուրախ, յուրահատուկ և հեքիաթային մթնոլորտը։

Почему вода не горит-Ինչու՞ ջուրը չի վառվում

water1-472x265.jpg

Одни вещи загораются, когда их сильно нагреваешь. Другие вспыхивают даже от слабого нагревания. А есть и такие, которые не горят совсем. Вода, например, не горит.

А хотите знать почему?

Да потому же, почему не горит зола: вода сама получилась от горения!

Что же надо сжечь, чтобы получилась вода? Газ водород, тот самый, которым раньше наполняли воздушные шары и дирижабли. Теперь стали наполнять дирижабли другим газом – гелием. Гелий не горит, поэтому и летать на таких дирижаблях безопаснее.

download (1).jpg

Որոշ իրեր վառվում են, երբ իրենց շատ ուժեղ ես տաքացնում: Մյուսները բռնկվում են նույնիսկ թեթև տաքությունից: Նաև կան այնպիսինները, որոնք երբեք չեն վառվում: Օրինակ, ջուրը չի վառվում: Իսկ կցանկանաք իմանալ, թե ինչու՞: Հենց այն նույն պատճառով, որով չի վառվում մոխիրը: Հենց ինքը՝ ջուրը առաջացել է վառվելուց: Ի՞նչը պետք է վառենք, որ ստանանք ջուր: Ջրածին գազը, հենց այն է, որով առաջ լցնում էին փուչիկները և օդապարիկները: Հիմա սկսել են լցնել օդապարիկները ուրիշ գազով՝ հելիումով: Հելիումը չի վառվում, այդ պատճառով ավելի անվտանգ է թռչել այդպիսի օդապարիկների վրա:

Ագարակում թարգամանչասերներն են։

Տեսանյութի աղբյուր՝ Սեբաստացի TV, http://tv.mskh.am/?p=19252

Ամառային ճամբար. օր 5
Լրացավ ճամբարային հագեցած առօրյայի մեկ շաբաթը։ Մեկ շաբաթվա ընթացքում շատ բաներ ենք հասցրել անել, որոնց մասին կարող եք ընթերցել այս բաժնում, իսկ այսօր՝ ճամբարային 5-րդ օրը շատ հագեցած էր, հետաքրքիր։ Գնացինք Մայր դպրոց՝ անգլերեն երգի փորձին, այսօր պետք է ելույթ ունենայինք Մեդիաուրբաթի ժամանակ։ Փորձից վերադառձանք, մի մասը լող էր անում, հովանում-զովանում, մի մասը՝ շրջում դպրոցի տարածքով։ Հետո քայլելով, ամռան շունչը զգալով, հասանք Մայր դպրոց՝ մասնակցելու Մեդիաուրբաթին։ Շատ լավ ելույթ ունեցանք՝ ուրախ և յուրահատուկ։ Դիտեցինք կրթահամալիրի դպրոցներից մի քանիսի ճամբարային քրոնիկոնը, մի քանիսի ելույթները, իսկ Մեդիաուրբաթը ավարտեցինք միասնական գեղեցիկ պարով։ Գեղեցիկ օր էր, հագեցած, բովանդակալից։

Ճամբարը Արևմուտքո՜՜՜ւմ, հրաշալի և անմոռաց օրեր, հրաշալի միջավայրում։

Ճամբարային առօրյա. օր 4
Ճամբարային չորրորդ օրը շատ հետաքրքիր և տոնական մթնոլորտում անցավ։ Այսօր ՝ հունիսի մեկին ընդհանուր պարապունքը տոնական էր, փուչիկաշատ, պղպջակային։ Ընդհանուր պարապունքի ավարտին տարածքը լցվել էր պղպջակներով և ժպիտներով։ Այսօր նաև չորրոդ դասարանցիների տարեվերջյան գիտելիքի ստուգումն էր, մենք ծափահարեցինք նրանց համար, քաջալերեցինք, ոգևորեցինք։ Մինչ չորրորդ դասարանցիների ստուգումի ավարտը մենք ՝ ջոկատի հինգերորդցիներով, գտնվում էինք ընկեր Անահիտի մոտ։ Բնագիտական ուսուցողական կարճ ֆիլմեր էինք դիտում և փորձում թարգմանել։ Մեզ օգնության հասան մեր ավագ ընկերների փոքր խումբը։ Այս ամենից հետո, գնացինք Մայր դպրոց, մասնակցեցինք «Հակաբացիլ Կոմիտաս»-ին, երգեցինք Կոմիտաս։ Այնտեղ էլ կատարեցինք մեր անգլերեն երգի փորձը՝ դաշնամուրի գեղեցիկ նվագակցությամբ։ Փորձից հետո շտապեցինք դեպի դպրոց։ Դպրոցի տարածքում հեծանիվ վարեցինք և գնացինք երկարօրյա և շարունակեցինք մեր ճամբարային օրը։ Ինչպես միշտ՝ մեր ճամբարային օրը շատ լավ անցավ։

Ճամբարային առօրյա. օր 3
Ճամբարային եռուզեռը Արևմտյան դպրոցում շարունակվում է։ Առավոտյան, ընդանուր պարապունքից հետո, գնացինք դասարան, քիչ հետո էլ՝ բակ, ընթերցանության համար։ Հաճելի էր բացօդյա ընթերցանությունը։ Այս անգամ մեզ համար ընթերցում էր ընկեր Աստղիկ՝ մեր ջոկատավարը։ Ինձ բոլոր հեքիաթներն էլ շատ դուր եկան,շատ հետաքրքիր էին։ Ընթերցանությունից հետո մենք պետք է հյուրեր ընդունեինք։ Մեր հյուրերը՝ կրթահամալիրի Միջին դպրոցի պատմության դասավանդողներից մեկն էր՝ պրն. Տիգրանյանը և իր սովորողների խումբը, ովքեր մեզ համար հետաքրքիր քննարկում-ընթերցում-ներկայացում էին կազմակերպել։ Ժամանակը սուղ էր,մենք շտապում էինք ագարակ, այդ իսկ պատճառով մեր հանդիպումը հետաձգվեց։ Գնացինք ագարակ ՝ ձիավարության։ Շատ հավես էր, վարելու ընթացքում ձիուկին սիրում էի, բայց ընթացքում ձին իրեն կարելի է ասել ուժեղ թափահարեց, իսկ ես մի քիչ վախեցա։ Մեզ օգնում էին ագարակի աշխատակիցները։ Բոլորս վարեցինք և շտապեցինք դեպի դասարան, որտեղ մեզ պրն. Տիգրանյանի խմբի սովորողներից մեկը ներկայացրեց շատ հետաքրքիր պրեզենտացիա ՝ Ճապոնացիների, Չինացիների և Կորեացիների մասին։ Մի քիչ ծանոթացանք երկրների հետ։ Հարցեր տվեցինք, հարցեր տվեցին, կարծիք հայտնեցինք։ Այս ամենից հետո պատրաստեցինք պիցցա։ Ճամբարային օրվա երկրորդ մասըշարունակեցինք երկարօրյայում։

Ճամբարային երկրորդ օրվա լուսաբանում։

Ճամբարի երկրորդ օրը շատ հավես, ուրախ և հետաքրքրաշարժ անցավ։ Երկրորդ դասարանցիների հետ իրականացրեցինք նախագիծը: Մենք նրանց օգնեցինք պատրաստել էլեկտրոնային բառարաններ և տեղադրել իրենց բլոգում: Հետո ընկեր Անահիտի հետ մեր ջոկատի մի խումբ սովորողներով գնացինք Մեդիակենտրոն, վերատնկեցինք մեր ընտրած բույսերը և վերցրեցինք մեզ հետ։ Նպատակը այն էր, որ մենք կարողանանք ինքնուրույն խնամել մեր շրջապատը՝ բույսեր տնկենք և վերատնկենք, տարածք ազատենք աղբից, հող փխրեցնենք։ Մեդիակենտրոնից վերադառնալուց հետո, մի քիչ հովացանք, քանի որ դրսում շատ շոգ էր, և գնացինք բակ, ընտրեցինք հով տարածք, բարձիկների վրա նստեցինք ընթերցանություն կազմակերպեցինք, մի խումբը ընթերցում էր, մի խումբը խաղում։ Այդ ամենից հետո մենք միասին քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները։ Հաջորդ օրը նույնպես շատ հավես է անցնելու, համոզված եմ։

Ճամբարային առաջին օրը ներկա չեմ գտնվել, բայց համոզված եմ, որ բացթողումս լրացնելու հնարավորություն կունենամ:

Մեկնարկեց ամառային ճամբարը։ Օրվա լուսաբանումները կտեսնեք այս բաժնում։